https://arm.sputniknews.ru/20260818/andranik-tevanjani-ev–aregnaz-manukjani-veraberjal-qreakan-gvortsery-ugharkvel-en-dataran-105869288.html
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել են դատարան
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել են դատարան
Sputnik Արմենիա
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանը կալանքի տակ են։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T14:40+0400
2026-08-18T14:40+0400
2026-08-18T14:40+0400
անդրանիկ թևանյան
արեգնազ մանուկյան
քրեական գործ
նախաքննություն
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և գործերն ուղարկվել են դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Մայր Հայաստանի» հաղորդագրություններից։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 22-ին դատարանը 2 ամսով երկարաձգեց կալանքի ժամկետը։Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։Հուլիսի 16-ին նա ուղերձ հղեց ՔԿՀ–ից` հայտնելով, որ բացարձակապես մեկուսացված է աշխարհից, զրկված է նույնիսկ 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, քրեական գործ, նախաքննություն, դատարան
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, քրեական գործ, նախաքննություն, դատարան
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանը կալանքի տակ են։