«Մուլտի Վելնեսը» դատի է տվել Կադաստրի կոմիտեին

https://arm.sputniknews.ru/20260818/multi-velnesy-dati-e-tvel-kadastri-kvomitein-105869407.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104496341_0:0:1600:1200_1920x0_80_0_0_28496ded28e391f555d88673f911c9fd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «մուլտի վելնես» մարզական համալիր

հայաստան, «մուլտի վելնես» մարզական համալիր

Բաժանորդագրվել

Նախնական դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին:

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես կենտրոն» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի: Այս մասին տեղեկանում ենք datalex.am հարթակից:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Մուլտի Վելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին:

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու Կադաստրի կոմիտեի պետական գրանցումը:

Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը: Նախնական դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Մուլտի Վելնեսը» դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։
Հհուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ

Leave a comment