Ավետիք Չալաբյանի գործը դատավորի է մակագրվել․ նիստ է նշանակվել
«Հայաքվե» քաղաքացիական միավորման շտաբի համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 21-ին՝ ժամը 14․00-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ունենալով հակաիշխանական հայացքներ և սատարելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին, այս տարվա հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով։
Ըստ մեղադրանքի ՝2026 թվականի փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի և երրորդ քարտուղար Քրիստինա Ալյոնկինայի հետ, որի ընթացքում համոզել է, որ Ռուսաստանի Դաշնությունում գործող «Ալֆա Պլյուս» և այլ կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7- ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին։ Ալեքսանդր Մալիշևը և Քրիստինա Ալյոնկինան տվել են իրենց համաձայնությունը, սակայն նրանց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը չի իրագործվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ դեպքը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, հանդիպման տեսաձայանագրությունները տարածվել են համացանցում։