Քաղաքականություն
18.08.2026 | 12:34
Factor TV-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում իր թեկնածուներ է առաջադրել Մարիա Կարապետյանին, Մարիամ Պողոսյանին, Արման Եղոյանին և Վիլեն Գաբրիելյանին։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը միաձայն՝ 92 կողմ ձայնով ընդունել էր պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։
Հանձնաժողովը կազմված կլինի 10 անդամից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 5 անդամ։ Հանձնաժողովում նախագահի նշանակման առաջին իրավունքը վերապահված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, փոխնախագահինը` ընդդիմությանը։ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ։
Նարեկ Կիրակոսյան