Երկիր մոլորակի վրա այսօր առավոտյան անսպասելի մագնիսական փոթորիկ է սկսվել

https://arm.sputniknews.ru/20260818/erkir-mvolvoraki-vra-ajsor-aravvotjan–anspaseli-magnisakan-pvotvorik-e-sksvel-105864829.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/23/45/234587_0:314:1893:1733_1920x0_80_0_0_b54f22eb27c0da0a830889cc2308bf70.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երկիր մոլորակ, մագնիսական փոթորիկ, գիտնական

երկիր մոլորակ, մագնիսական փոթորիկ, գիտնական

Բաժանորդագրվել

Մագնիսական աստղադիտարանների համաշխարհային ցանցերը գեոմագնիսական փոթորիկը գրանցել են Մոսկվայի ժամանակով 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ժամը 09:00-ի սահմաններում դրա հզորությունը հասել է G1 մակարդակի:

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Երկիր մոլորակի վրա այսօր առավոտյան սկսվել է անսպասելի՝ մոլորակային մասշտաբի մագնիսական փոթորիկ։ Այժմ այն գնահատվում է որպես թույլ և, ըստ գիտնականների կանխատեսումների, կարճատև կլինի։ Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայից:

Մագնիսական աստղադիտարանների համաշխարհային ցանցերը գեոմագնիսական փոթորիկը գրանցել են Մոսկվայի ժամանակով 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ժամը 09:00-ի սահմաններում դրա հզորությունը հասել է G1 մակարդակի:

Գիտնականները Արեգակի ցածր ակտիվության ֆոնին ուժեղ բռնկումներ են ակնկալում

Գիտնականները նշում են, որ գեոմագնիսական վիճակի որոշակի վատթարացում սպասվում էր, բայց ենթադրվում էր, որ այն կսահմանափակվի թույլ խանգարումներով: Մինչև վերջին պահը Երկրի մերձակայքում արևային քամու պարամետրերը նույնպես ցածր էին, ուստի գեոմագնիսական դաշտի` փոթորկի վիճակի անցնելու պատճառները դեռ լիովին պարզ չեն:

Լաբորատորիայի կանխատեսմամբ՝ ակտիվ փուլը կարճ կտևի. Մոսկվայի ժամանակով արդեն կեսօրին Երկրի մագնիսական դաշտը կարող է վերադառնալ թույլ վիճակի: Ընդ որում, գեոմագնիսական իրադրության ամբողջական կայունացման համար կարող է պահանջվել ևս 2-3 օր։

Ներկայում Երկիրը գտնվում է խոշոր պսակի անցքի ազդեցության գոտում: Քանի դեռ մոլորակը դուրս չի եկել դրանից, գիտնականները գեոմագնիսական ակտիվության կրկնությունները չեն բացառում։

Մագնիսական փոթորիկը լավ առիթ է, որ բժիշկները համագործակցեն աստղագետների հետ. Միքայելյան

Ներկայիս մագնիսական փոթորիկն օգոստոսի սկզբից ի վեր արդեն երրորդն է։ Նախորդ երկուսն արձանագրվել են օգոստոսի 2-ին և 8-ին։ Միևնույն ժամանակ, բոլոր երեք իրադարձությունները եղել են չափավոր ազդեցության՝ չգերազանցելով 5– բալանոց սանղդակի G2 մակարդակը:

Leave a comment