2026 թ.-ի առաջին կիսամյակում 11,3 %-ով նվազել է թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը. ՆԳՆ

https://arm.sputniknews.ru/20260818/2026-t-i-arajin-kisamjakum-113–vov-nvazel-e-tmramijvoci-aporini-shrjanarutjuny-ngn-105864549.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102414462_107:0:1814:1280_1920x0_80_0_0_73c882c699cba4123ae559be2f7c00cf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կամո ցուցուլյան, թմրամիջոցներ, թմրանյութ, հհ ոստիկանություն

կամո ցուցուլյան, թմրամիջոցներ, թմրանյութ, հհ ոստիկանություն

Բաժանորդագրվել

Այս տարվա 6 ամիսների ընթացքում 111-ով կամ 10․6 %-ով նվազել են նաև ապօրինի թմրամիջոցների իրացման դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության 1545 դեպք, ինչը 196–ով կամ 11,3 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

Նրա խոսքով` 2025 թվականի նույն ժամանակաշրջանում հայտնաբերվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության 1741 դեպք։

«111-ով կամ 10․6 %-ով նվազել են նաև իրացման դեպքերը։ Այս տարի գրանցվել է 1051 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 940 դեպքի համեմատ։ Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավել և շրջանառությունից դուրս է բերվել 320 կգ 576 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ 2025 թվականի 6 ամիսներիին՝ 301 կգ 40 գրամ, որից 17 կգ 450 գրամը՝ սինթետիկ ծագման թմրամիջոցներ»,–ասաց Ցուցուլյանը։

Անդրադառնալով վերջին տարիներին թմրամիջոցների իրացման մեկ այլ աղբյուրին` համացանցին, Ցուցուլյանը նշեց, որ միայն այս տարի համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 266 դեպք է հայտնաբերվել, որից 76–ը թմրամիջոցների իրացման, իսկ 190՝ ձեռք բերելու դեպքերն են։

Leave a comment