COP17 պայմանավորված Երևանում հոկտեմբերի 19-30 դասեր չեն կազմակերպվի

COP17 պայմանավորված Երևանում հոկտեմբերի 19-30 դասեր չեն կազմակերպվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ 

Հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նշվում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Leave a comment