2026թ–ի 6 ամիսներին ՀՀ–ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 0․3%-ով. Ցուցուլյան

Բաժանորդագրվել

Հաշվետու ժամանակահատվածում «ծանր» և «առանձնապես ծանր» հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1․9 %-ով։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. 2026 թվականի 6 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65–ով կամ 0․3 %-ով։ Այս մասին 2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքներи ու վիճակագրական տվյալների ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

«2025 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրվել է 22 հազար 25 դեպք, իսկ 2026 թվականի 6 ամիսների ընթացքում՝ 21 հազար 960 դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազմամբ»,–ասաց նա։

Ցուցուլյանի խոսքով` հաշվետու ժամանակահատվածում «ծանր» և «առանձնապես ծանր» հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1․9 %-ով։ Արձանագրված դեպքերի 88,2 %-ը նվազ հանրային նշանակություն վտանգավորության ներկայացնող ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11,8 %-ը՝ ծանր և առանձնապես ծանր դեպքերը։

Leave a comment