https://arm.sputniknews.ru/20260818/dzerbakalvel-e-rjazani-marzum-pn-objektneri-masin-teghekatvutjun-pvokhancats-rusastanci-105862718.html
Ձերբակալվել է Ռյազանի մարզում ՊՆ օբյեկտների մասին տեղեկատվություն փոխանցած ռուսաստանցի
Ձերբակալվել է Ռյազանի մարզում ՊՆ օբյեկտների մասին տեղեկատվություն փոխանցած ռուսաստանցի
Sputnik Արմենիա
1982 թ. ծնված տղամարդը Telegram-ի միջոցով գաղտնի համագործակցություն է նախաձեռնել ուկրաինական հետախուզության ներկայացուցչի հետ։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T11:05+0400
2026-08-18T11:05+0400
2026-08-18T11:05+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ուկրաինա
ռուսաստան
լրտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_0:0:1490:838_1920x0_80_0_0_76314631cc320c88b6c871dfe4ea5da8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ռյազանի մարզում ձերբակալվել է ռուսաստանցի, որը հավաքել և ուկրաինական ռազմական հետախուզությանն է փոխանցել ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների, տարածաշրջանի պաշտպանական-արդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրների մասին տեղեկատվություն։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:Նշվում է, որ 1982 թվականին ծնված տղամարդը Telegram-ի միջոցով «նախաձեռնել է գաղտնի համագործակցություն ուկրաինական հետախուզության ներկայացուցչի հետ, որի հանձնարարությամբ Ռյազանի շրջանում հավաքել և հակառակորդին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության օբյեկտների, պաշտպանական-արդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրների վերաբերյալ տեղեկություններ»:Դատարանի որոշմամբ ձերբակալվածը կալանավորվել է, քրեական գործով քննչական գործողությունները շարունակվում են։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1d/78865786_366:0:1483:838_1920x0_80_0_0_306fb36bfd232f3df796adf0f2bd7d39.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ռուսաստան, լրտեսություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ուկրաինա, ռուսաստան, լրտեսություն
Բաժանորդագրվել
1982 թ. ծնված տղամարդը Telegram-ի միջոցով գաղտնի համագործակցություն է նախաձեռնել ուկրաինական հետախուզության ներկայացուցչի հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ռյազանի մարզում ձերբակալվել է ռուսաստանցի, որը հավաքել և ուկրաինական ռազմական հետախուզությանն է փոխանցել ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների, տարածաշրջանի պաշտպանական-արդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրների մասին տեղեկատվություն։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Ռյազանի մարզի տարածքում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու՝ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության գործակալի, որը մինչև 2022 թվականը ուներ Ուկրաինայի քաղաքացիություն», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 1982 թվականին ծնված տղամարդը Telegram-ի միջոցով «նախաձեռնել է գաղտնի համագործակցություն ուկրաինական հետախուզության ներկայացուցչի հետ, որի հանձնարարությամբ Ռյազանի շրջանում հավաքել և հակառակորդին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության օբյեկտների, պաշտպանական-արդյունաբերական և վառելիքաէներգետիկ համալիրների վերաբերյալ տեղեկություններ»:
«Հանցագործը ձերբակալվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից։ Ծառայության Ռյազանի մարզի վարչության քննչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն) նախատեսված հանցակազմի հատկանիշներով», – հայտնել են ԱԴԾ-ում:
Դատարանի որոշմամբ ձերբակալվածը կալանավորվել է, քրեական գործով քննչական գործողությունները շարունակվում են։