Մարզպետ նշանակվելուց հետո տուն ու մեքենա է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո բարելավել է իր սոցիալական վիճակը: Դա երեւում է Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեին ներկայացված եկամուտների հայտարարագրից: Նա 2022-ին Երեւանում բնակարան է ձեռք բերել։ Ղալումյանն ուներ եւս 3 անշարժ գույք՝ հողամաս, բնակարան եւ արտադրական նշանակության շինություն։ Մարզպետ նշանակվելուց հետո՝ 2021-ի հոկտեմբերին, Ղալումյանը նաեւ մեքենա է գնել։ Նա Հայէկոնոմբանկում ունի բաժնեմասեր։ Բանկային հաշիվներին ունեցել է 3 հազար 135 դոլար եւ 13 մլն 932 հազար 695 դրամ, իսկ կանխիկ՝ 1 մլն դրամ եւ 5 հազար դոլար։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 28 մլն 566 հազար 421 դրամ, որից 19 մլն 445 հազար 784 դրամը ստացել է որպես աշխատավարձ, 7 մլն 560 հազար դրամը՝ որպես տարածքի վարձակալության գումար, 1 մլն 535 հազար 887 դրամը՝ եկամտահարկի վերադարձ, իսկ 24 հազար 750 դրամն արժեթղթերից ստացված եկամուտն է։ Նրա հիպոթեքային վարկի մնացորդը կազմել է 14 մլն 342 հազար 838 դրամ։ Ունեցել է նաեւ 37 հազար 798 դոլար այլ պարտք;

Մարզպետի կինը՝ Հռիփսիմե Մելքումյանը, Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի տեղակալն է։ Նա իշխանափոխությունից հետո Տավուշի մարզում հողամաս է գնել։ 2023-ին գնել է Toyota մակնիշի ավտոմեքենա` 2022թ. արտադրության։ Ունեցել է 5.5 մլն դրամ կանխիկ գումար։ Փոխտնօրենի պաշտոնում ստացել է 1 մլն 337 հազար 199 դրամ աշխատավարձ։

Leave a comment