Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ, կոմունալ տնտեսության վարչության, Կենտրոն վարչական շրջանի և «Գրին Գրին» էկոկենտրոն բնապահպանական հասարակական կազմակերպության հետ համատեղ մաքրվել է Հրազդանի կիրճի մի հատված։
🔷 Գետից և կիրճից դուրս են բերվել տասնամյակների ընթացքում կուտակված շինարարական ու կենցաղային աղբ և տարատեսակ այլ թափոններ։
🔷 Պարբերաբար իրականացվող նմանօրինակ միջոցառումների նպատակն է պահպանել Հրազդանի կիրճի մաքրությունը, որը Երևանի էկոհամակարգի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից է։