https://arm.sputniknews.ru/20260817/germaniajum-elba-geti-camaqats-hatvatsum-khvorhrdajin-250–kilvogramanvoc-aviarumb-en-gtel-105850738.html
Գերմանիայում` Էլբա գետի ցամաքած հատվածում, խորհրդային 250 – կիլոգրամանոց ավիառումբ են գտել
Գերմանիայում` Էլբա գետի ցամաքած հատվածում, խորհրդային 250 – կիլոգրամանոց ավիառումբ են գտել
Sputnik Արմենիա
Զինամթերքի հայտնաբերման վայրը ոստիկանության հսկողության տակ է։ Ռումբը նախատեսում են վնասազերծել։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T18:55+0400
2026-08-17T18:55+0400
2026-08-17T18:55+0400
ռումբ
գերմանիա
գետ
խսհմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0b/25708190_0:0:1600:901_1920x0_80_0_0_2c54a207ecccdbf802523e1a92b2139e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Մոտ 250 կգ քաշով, ենթադրաբար խորհրդային արտադրության ավիառումբ են հայտնաբերել Դրեզդենից ոչ հեռու՝ երաշտի պատճառով ցամաքած Էլբա գետի ափին։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։Զինամթերքը գտել են Հայդենաու քաղաքում: Ջրի ցածր մակարդակի պատճառով գետի հատակի մի հատվածը բացվել է, և մի մարզիկ նկատել է խճաքարերի մեջ ընկած ռումբը։Մասնագետների առանձնահատուկ ուշադրությունը գրավել է զինամթերքի ենթադրյալ ծագումը։ Ինչպես նշում է Bild-ը, 1945 թվականի փետրվարին Դրեզդենի զանգվածային ռմբակոծությունների ժամանակ քաղաքին հարվածներ էին հասցնում բրիտանական և ամերիկյան ավիացիան, մինչդեռ գտնված ռումբը, նախնական տվյալներով, խորհրդային ծագում ունի։Գնացքում Լենինգրադից տարհանված երեխաներն էին. 1941-ին տեղի ունեցած ողբերգությունըԱյժմ զինամթերքի հայտնաբերման վայրը ոստիկանության հսկողության տակ է։ Ռումբը նախատեսում են վնասազերծել։Աշխատանքները սկսելուց առաջ իշխանությունները մտադիր են տարհանել Հայդենաուի մի մասի և հարևան Պիրնայի բնակիչներին։ Süddeutsche Zeitung-ի տվյալներով՝ ժամանակավորապես տները պետք է լքի մոտ 3,8 հազար մարդ։Բացի այդ, ռումբի վնասազերծման ընթացքում կփակվեն ավտոճանապարհները և Դրեզդեն-Պրահա երկաթուղային գիծը։
գերմանիա
խսհմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0b/25708190_179:0:1600:1066_1920x0_80_0_0_2710f3c1d872e80d314c87e1069fb2cb.jpg.webp
ռումբ, գերմանիա, գետ, խսհմ
ռումբ, գերմանիա, գետ, խսհմ
Զինամթերքի հայտնաբերման վայրը ոստիկանության հսկողության տակ է։ Ռումբը նախատեսում են վնասազերծել։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Մոտ 250 կգ քաշով, ենթադրաբար խորհրդային արտադրության ավիառումբ են հայտնաբերել Դրեզդենից ոչ հեռու՝ երաշտի պատճառով ցամաքած Էլբա գետի ափին։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Զինամթերքը գտել են Հայդենաու քաղաքում: Ջրի ցածր մակարդակի պատճառով գետի հատակի մի հատվածը բացվել է, և մի մարզիկ նկատել է խճաքարերի մեջ ընկած ռումբը։
Մասնագետների առանձնահատուկ ուշադրությունը գրավել է զինամթերքի ենթադրյալ ծագումը։ Ինչպես նշում է Bild-ը, 1945 թվականի փետրվարին Դրեզդենի զանգվածային ռմբակոծությունների ժամանակ քաղաքին հարվածներ էին հասցնում բրիտանական և ամերիկյան ավիացիան, մինչդեռ գտնված ռումբը, նախնական տվյալներով, խորհրդային ծագում ունի։
Այժմ զինամթերքի հայտնաբերման վայրը ոստիկանության հսկողության տակ է։ Ռումբը նախատեսում են վնասազերծել։
Աշխատանքները սկսելուց առաջ իշխանությունները մտադիր են տարհանել Հայդենաուի մի մասի և հարևան Պիրնայի բնակիչներին։ Süddeutsche Zeitung-ի տվյալներով՝ ժամանակավորապես տները պետք է լքի մոտ 3,8 հազար մարդ։
Բացի այդ, ռումբի վնասազերծման ընթացքում կփակվեն ավտոճանապարհները և Դրեզդեն-Պրահա երկաթուղային գիծը։