Իսպանիայի իշխանությունը Սեուտայում միգրանտների համար օգնության կետեր կբացի

Բաժանորդագրվել

Օգնության կետերը նախատեսված են այն միգրանտների համար, որոնք շարունակում են գտնվել Սեուտայի փողոցներում և լողափերում:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իսպանիայի կառավարությունը Սեուտա ինքնավար քաղաքում 1,5 հազար միգրանտի համար մարդասիրական օգնության 4 ժամանակավոր կետ կբացի: Այս մասին հայտարարել է միգրացիայի և սոցիալական ինտեգրման հարցերի նախարար Էլմա Սաիսը։

Նրա խոսքով՝ կետերը կտեղակայվեն ավտոկայանատեղիում, ձիասպորտային համալիրի տարածքում, հեծելազորային զորանոցների նախկին ֆուտբոլային դաշտում և Էսպասիո-դել-Գուանոյում։

Առաջին հարթակը տրամադրել է Սեուտայի կառավարությունը, մնացածը կգործեն Իսպանիայի կենտրոնական կառավարության ենթակայությամբ։

Նոր կետերը նախատեսված են միգրանտների մի մասի համար, որոնք զանգվածային ներթափանցումից ավելի քան երկու շաբաթ անց շարունակում են գտնվել Սեուտայի փողոցներում և լողափերում:

Սաիսը չի հստակեցրել` արդյոք երկրի կառավարության համար առաջնահերթություն կլինի այդ մարդկանց Մարոկկո վերադարձնելը կամ նրանց ապաստան տալու մասին դիմումների քննարկումը:

Հիշեցնենք` հուլիսի վերջին իսպանական Սեուտան բախվեց միգրանտների զանգվածային հոսքի։ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտնեց, որ Մարոկկոյից երկիր է ներթափանցել շուրջ 72 հազար միգրանտ:

Միգրանտների նոր հոսքը կանխելու համար Մարոկկոն և Իսպանիան լրացուցիչ ուժեր են բերել սահման

Leave a comment