Հայաստանն ու ԵՄ-ն սահմանել են համագործակցության առաջնահերթությունները նոր՝ «ՀՀ-ԵՄ Գործընկերության օրակարգի» շրջանակում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ


ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։


Լիլիթ Մակունցը ողջունել է Առաքելության գործունեության մեկնարկը և կարևորել ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։


Հանդիպմանը քննարկվել են Առաքելության մանդատի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է համապատասխան պետական մարմինների համակարգված ներգրավվածության և Առաքելության մանդատով նախատեսված ուղղություններով կարողությունների զարգացման կարևորությունը։


Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա կազմակերպման և արդյունավետ համակարգման շուրջ։


ԵՄ Գործընկերության առաքելությունը Հայաստանում հիմնադրվել է 2026 թվականի ապրիլի 21-ին՝ հայկական իշխանությունների խնդրանքով, և աշխատանքն սկսել է հուլիսի 13-ին։ Դրա երկամյա մանդատը նախատեսում է խորհրդատվական և փորձագիտական աջակցության տրամադրում Հայաստանի պետական կառույցներին՝ կիբեռսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական միջամտության և ապօրինի ֆինանսական հոսքերի հակազդման գործում։


 

Leave a comment