Հարությունյանն առաջարկում է օրենքով արգելել որոշ կուսակցությունների գործունեությունը

https://arm.sputniknews.ru/20260817/harutjunjann-arajarkum-e-orenqvov-argelel-vorvosh-kusakcutjunneri-gvortsuneutjuny-105847784.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105323406_110:0:1533:1067_1920x0_80_0_0_9972250e77d6c7eed2425e83e62dc313.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արայիկ հարությունյան, կուսակցություն

հայաստան, արայիկ հարությունյան, կուսակցություն

Բաժանորդագրվել

ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարը հուսով է, որ կառավարությունը մինչև 2031 թվականը քայլեր կձեռնարկի, որպեսզի որոշ ուժեր ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենան։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն առաջարկում է օրենքով արգելել որոշ կուսակցությունների գործունեությունը։

«2018 թվականին, հարգելի ՔՊ–ական գործընկերներ, պետք է գնահատական տայինք նախկին իշխանությանը և օրենքով արգելեինք պետությունը զավթած կուսակցությունների գործունեությունը, որպեսզի հիմա մեզ ազատեինք այն տեսակի քաղաքական ուժերից, որոնք այսօր գոյություն ունեն։ Ես շատ մեծ հույս ունեմ և վստահ եմ, որ հատկապես գործադիրը միջոցներ կձեռնարկի, որպեսզի մինչև 2031 թվականը մենք այդ իրավիճակից ձերբազատվենք»,– ասաց Հարությունյանը Ազգային ժողովում

Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՅԴ-ն փակելու վերաբերյալ իշխանական պատգամավորի առաջարկին, հայտարարեց, որ կուսակցության փակումը իրավական գործընթաց է, և եթե դրա համար իրավական բազա կուտակվի, հարցը կտեղափոխվի իրավական դաշտ։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն փակելու անհրաժեշտություն չի տեսնում՝ պնդելով, թե կուսակցությունն ամենօրյա ռեժիմով փակվում է։

Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն` կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ ՍԴ դիմելու իրավասություն ունեն Ազգային ժողովը և կառավարությունը։ Կուսակցության գործունեության արգելման դեպքում այն ենթակա է լուծարման։

Leave a comment