Բերդավանում կասեցվել է «Արայի» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Բերդավանում կասեցվել է «Արայի» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բերդավան բնակավայր):

Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝

  •  արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից
  •  դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
  • բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։

Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Leave a comment