Ըմբշամարտի Մ20 տարեկանների ԱԱ. Մխիթարյանը հաղթեց Ալիևին ու անցավ 1/4 եզրափակիչ

Բաժանորդագրվել

Ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվում է Սլովենիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օգոստոսի 16-19-ը։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) գերլարված և կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Մուրադ Ալիևի նկատմամբ և անցել հունահռոմեական ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ:

Հանդիպման ընթացքում Մխիթարյանը պարտվում էր է 0:6 հաշվով, սակայն կարողացավ հաղթել 11:6 հաշվով:

Ավելի վաղ եզրափակիչ էին անցել Սամվել Տերտերյանն (77 կգ) ու Յուրիկ Պետրոսյանը (87 կգ)։

Ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվում է Սլովենիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օգոստոսի 16-19-ը։

Leave a comment