Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, ամուսնալուծվել է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայտնի դերասան, հումորիստ, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (առավել հայտնի Մենչ անունով) դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, ամուսնալուծվել է:
Այս մասին լուրը ինստագրամյան սթորի բաժնում հաստատել է Էլինա Պետրոսյանը:
«Մեկ ամիս է, ինչ բաժանվել եմ: Ամեն ինչ օնլայն սկսվեց, օնլայն էլ կվերջանա: Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում, մի հավատացեք ամեն մեկի ասածին: Խնդրում եմ ոչինչ չհարցնել և հարգել իմ անձնական տարածքը»,- գրել է նա:
Հավելենք, որ Էլինան իր ինստագրամյան հարթակից հեռացրել է համատեղ բոլոր լուսանկարները:
Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել էին 2025 թվականին Լոս Անջելեսում: