Բժիշկը զգուշացրել է մեղր ուտելու վտանգների մասին

Մեղրը վտանգավոր է փոքր երեխաների, շաքարախտով հիվանդների և ալերգիկ ռեակցիաների հակվածների համար, «Մոսկվա 24»-ին ասել է դիետոլոգ, սննդաբան և թերապևտ Ալեքսանդրա Ռազարենովան։

«Ինչ վերաբերում է հակացուցումներին, ապա ամենախիստը վերաբերում է 12 ամսականից փոքր երեխաներին։ Դա պայմանավորված է նրանով, որ մեղրը կարող է պարունակել Clostridium botulinum սպորներ, որոնք կարող են առաջացնել մանկական բոտուլիզմ», – ընդգծել է Ռազարենովան։

Սննդաբանի խոսքով՝ զգույշ պետք է լինեն նաև նրանք, ովքեր ունեն բարձր ալերգիա և շաքարախտ։ Բժիշկը խորհուրդ է տվել մեղրի քանակը ներառել օրական ընդհանուր առաջարկվող ընդունման մեջ։ Այն լավագույնս օգտագործվում է սպիտակուցներով հարուստ սննդամթերքների հետ, ինչպիսիք են բնական մածունը և կաթնաշոռը։

Leave a comment