Օգոստոսի 20-ից նախատեսվում է վերսկսել Թավրիզ–Երևան չվերթերը, հայտնում է Sputnik Արմենիան՝ Iran radio լրատվականին հղումով։
Թավրիզի և Երևանի միջև օդային չվերթների իրականացումը վերսկսվելու է երկու տարի տևած ընդմիջումից հետո։
«Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ Pouya ավիաընկերության կողմից: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին»,- գրում է ռադիոկայանը:
Առաջին թռիչքը նախատեսվում է հինգշաբթի՝ ժամը 09:00-ին՝ Թավրիզից դեպի Երևան ուղղությամբ։