Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ

Քաղաքականություն

17.08.2026 | 12:42

Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար և պատրաստվում են դիմակայության նոր փուլի։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնե են տեղեկացված աղբյուրները՝ վկայակոչելով մի քանի արաբական երկրների հետախուզական տվյալները։

Աղբյուրների համաձայն՝ Թեհրանի գլխավոր նպատակն է այնպիսի վնաս հասցնել հակառակորդներին, որն ընդմիշտ կկանխի Իրանին զանգվածային հարվածների կրկնությունը, ինչպես անցյալ տարվա 12-օրյա պատերազմի և ներկայիս հակամարտության ժամանակ։

Մասնավորապես, ըստ WSJ-ի աղբյուրների, Իրանի իշխանությունները երկրի կանոնավոր բանակի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն են փոխանցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և զինված ուժերի կարևոր պաշտոններում նշանակել են Իրաքի պատերազմի «փորձառու վետերաններին» և ամերիկյան բազաներ տեղակայող արաբական երկրների դեմ հարվածների կողմնակիցներին։ Սրան զուգահեռ, Իրանն ընդլայնում է հակահետախուզական գործողությունները և արագացնում հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։

Ըստ հրապարակման՝ հետագա սրացումը կարող է ներառել Պարսից ծոցում ինտերնետային մալուխների վրա դիվերսիան և քաղաքական իրավիճակի ապակայունացումը շիա համայնքներ ունեցող երկրներում, ինչպիսիք են Քուվեյթը և Բահրեյնը։ Բացի այդ, WSJ-ի աղբյուրների պնդմամբ, չի բացառվում Քուվեյթում ցամաքային գործողությունը։

Միաժամանակ, Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հրադադարի ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել համաշխարհային տնտեսության վրա ճնշումը, և որ բանակցությունները կարող են լինել «միջանկյալ» ռազմական գործողությունների սրացումից առաջ։ Ըստ WSJ-ի՝ Թեհրանում վախենում են սրացման հետևանքներից։ Իրանի կառավարության խորհրդականները կարծում են, որ դիմակայության հաջորդ փուլը կարող է անցնել ավանդական պատերազմից այն կողմ և ներառել ներքին անկարգություններ հրահրելու փորձեր՝ նման հունվարի սկզբին տնտեսական խնդիրների պատճառով տեղի ունեցած իրադարձությունների։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ը և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը ենթադրում էր ռազմական գործողությունների 60-օրյա դադարեցում և պատերազմի ավարտին ուղղված բանակցությունների մեկնարկ։ Սակայն գրեթե մեկ ամիս անց ԱՄՆ-ն վերսկսեց հարվածները Իրանին՝ հրադադարի խախտման փոխադարձ մեղադրանքներից հետո։ Օգոստոսի կեսերին երկու կողմերը համաձայնեցին երկարաձգել 60-օրյա հրադադարը։

 

 

 

Leave a comment