Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը մոտ է հունական «Օլիմպիակոս» տեղափոխվելուն:

Gazzetta.gr-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 17-ի առավոտյան ժամանել է Աթենք, որտեղ բուժզննում կանցնի «Օլիմպիակոսի» համար ու կկնքի պայմանագիր:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Օլիմպիակոսը» 5 միլիոն եվրո է վճարելու տրանսֆերի համար: Եվս 2 միլիոն Սերբիայի չեմպիոնը կարող է ստանալ բոնուսների տեսքով: Թիկնիզյանի տարեկան աշխատավարձը հունական ակումբում կազմելու է 1.1 միլիոն եվրո:

Նաիր Թիկնիզյանը 2025թ․ ամռանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» է տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 47 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, դարձել Սերբիայի չեմպիոն ու գավաթակիր։ Նա նաև ճանաչվել էր Սերբիայի ավարտված առաջնության լավագույն ձախ պաշտպան։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ․ հունիսի 30-ը։Transfermarkt-ը 7 միլիոն եվրո է գնահատում հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը։

Leave a comment