Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է

Քաղաքականություն

17.08.2026 | 11:40

Օգոստոսի լույս 17-ի գիշերը ռուսական բանակն Ուկրաինայի վրա արձակել է 128 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 106-ը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներ են գրանցվել 14 վայրերում, գրում է Current time-ը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի տեղեկացմամբ՝ մարզում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այնտեղ այրվել են մասնավոր տուն, օժանդակ շինություն և մեքենա։

Խերսոնի մարզում 54-ամյա տղամարդ է վիրավորվել Դնեպրի շրջանում մասնավոր տան վրա անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նրա մոտ ախտորոշվել է պայթյունի վնասվածք, ուղեղի ցնցում և գլխի վնասվածք։

Պոլտավայի մարզի Կրեմենչուկի շրջանում հրդեհվել են երկու արդյունաբերական օբյեկտներ: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նշել է, որ մեկ օբյեկտում հրդեհն արագորեն մարվել է, իսկ մյուսում, հետագա հարվածների սպառնալիքի պատճառով, հրդեհաշիջման աշխատանքները հետաձգվել են։ Հրդեհը, ի վերջո, մարվել է:

Օդեսայի մարզում, ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկացմամբ, ռուսական բանակը կրկին հարձակվել է նավահանգստային ենթակառուցվածքների վրա՝ վնասելով Տոգոյի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավ: 4 մարդ վիրավորվել է: Տուժածներից մեկը ծանր վիճակում է:

 

 

Leave a comment