Գրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրադարաններում ավարտին է մոտենում 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Գրադարաններում կազմակերպվել են տարաբնույթ կրթական, մշակութային ծրագրեր, ստեղծագործական և ճանաչողական միջոցառումներ: Իրականացվել  են արհեստագործական, մեդիագրագիտության, օտար լեզուների դասընթացներ, ընթերցանության, ինտերակտիվ և ստեղծագործական մրցույթներ, թեմատիկ զրույցներ և գրքերի քննարկումներ, ֆիլմերի դիտումներ, տիկնիկային ներկայացումներ, թատերախաղեր, էքսկուրսիաներ պատմամշակութային հուշարձաններ և այցելություն թանգարաններ:


«Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանը հյուրընկալել է 10 խումբ՝ 194 երեխա։


Այցերի ընթացքում երեխաները ծանոթացել են հայ գրատպության պատմությանը, գրքի ստեղծման և տպագրության գործընթացին՝ թանգարանային միջավայրում ստանալով նոր գիտելիքներ և տպավորություններ։ Երեխաները մասնակցել են նաև տարաբնույթ կրթական ծրագրերի և ստեղծագործական աշխատարանների։

Դիտումների քանակ4

Leave a comment