Ուկրաինայի զինված ուժերի հարվածները խաղաղ բնակիչների վրա. ինչ է հայտնի այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260817/ukrainaji-zinvats-uzheri-harvatsnery-khaghagh-bnakichneri-vra-inch-e-hajtni-ajs-zhamin-105831805.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/11/105830371_0:160:960:880_1920x0_80_0_0_7b47325487f8909ae449ffadb40db6e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, զոհ, վիրավոր

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, զոհ, վիրավոր

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են ռազմական գործողությունների հետ կապ չունեցող քաղաքացիական անձանց վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Բելգորոդի մարզի Կոլոսկովո գյուղի վրա ուկրինական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է վեց քաղաքացիական անձ, ևս չորսը վիրավորվել են, հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

«Ցավոք, ուկրաինական հրետակոծության հետևանքով զոհվել է 6 մարդ։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Մենք սգում ենք ձեզ հետ։ Հրետակոծության հետևանքով վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ 14-ամյա երեխա», – գրել է Շուվաևը Telegram-ում։

Պաշտոնյայի խոսքով՝ վիրավորներից երկուսին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում, նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ Մյուսներին, այդ թվում՝ երեխային, ուղարկել են Վալույի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

Հարձակման վայրում շենք է այրվել և ավտոմեքենա է վնասվել։ Խերսոնի մարզում ևս երկու մարդ է զոհվել քաղաքացիական մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։

«Դրուժբիվկայի մոտակայքում թշնամու Hornet անօդաչու թռչող սարքը հարձակվել է քաղաքացիական մեքենայի վրա։ Մեքենայորւմ ամուսնիններ էին՝ Նիժնիե Սերոհոզիից ձեռնարկատերեր։ Նրանք ուղևորվում էին Մելիտոպոլ՝ իրենց խանութի համար ապրանքներ գնելու։ Հարվածի հետևանքով երկուսն էլ տեղում մահացել են», – Max հարթակում գրել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը կրկին դիտավորյալ հարձակվել են ռազմական գործողությունների հետ կապ չունեցող քաղաքացիական անձանց վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնում է, որ գիշերը Ռուսաստանի մարզերի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա խոցվել է ավելի քան 200 անօդաչու թռչող սարք։ «Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 205 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment