ԱՄՆ-ն Պարսից ծոցով անցնելու իրավունք չունի․ Իրանի բանակի հրամանատար

https://arm.sputniknews.ru/20260816/amn-n-parsic-tsvocvov-ancnelu-iravunq-chuni-irani-banaki-hramanatar-105828696.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/19/24221197_0:0:2731:2048_1920x0_80_0_0_ef6dcbf4463ae4aa26ced9ee8d2815c6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամիր խաթամի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց

ամիր խաթամի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Հորմուզի նեղուցը Իրանի համար աշխարհաքաղաքական հնարավորություն է, և այս ջրային ուղում իրավիճակն այլևս երբեք նախկինը չի լինի, հայտարարել է իրանցի գեներալը։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով, ինչպես նաև Պարսից և Օմանի ծոցերով, Հորմուզը Վաշինգտոնի հետ ռազմական հակամարտությունն ավարտելու անհրաժեշտ պայմաններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ Ամիր Խաթամին։

«Ամերիկյան զորքերը դուրս են մղվել, և նրանց այլևս թույլատրված չէ մուտք գործել Պարսից և Օմանի ծոցեր, ինչպես նաև Հորմուզի նեղուց։ Բոլորը պետք է հասկանան, որ ամերիկյան ռազմակայանները ոչ մի կերպ չեն կարող վերադառնալ իրենց նախկին վիճակին, և Իրանը երբեք դա թույլ չի տա»,- հայտարարել է Խաթամին։

Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը Իրանի համար աշխարհաքաղաքական հնարավորություն է, և այս ջրային ուղում իրավիճակն այլևս երբեք նախկինին չի վերադառնա։

«Այս լծակը պատերազմի դադարեցման անհրաժեշտ պայմաններից մեկն է»,- հավելել է Խաթամին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցը նավագնացության համար ամբողջությամբ բացելու վերաբերյալ, որը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը Մերձավոր Արևելքի միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտությունն ավարտելու համար նոր գործարքի պայմանները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 9-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում «կիսով չափ», մինչդեռ Իրանի տնտեսական իրավիճակը, իբր, վատթարանում է։

Leave a comment