Կայացել են 20 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխման եւ 8․3 մլրդ դրամի հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարի 10-ին տեղի է ունեցել ընդհանուր 20 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ եւ 8․3 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ։

Աճուրդների արդյունքներն են․

1․ AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 20,000,000,000 դրամ։
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.6097%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8․60%: 

2․ AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 5,000,000,000 դրամ
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.9777%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.4%: 

3․ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 3,334,000,000 դրամ
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.8583%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.4%: 

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Leave a comment