https://arm.sputniknews.ru/20260816/chka-ker-chka-naev-anasnabutsutjun-masnagety-volvortum-sharunakvvogh-ankman-masin-105737862.html
Չկա կեր, չկա նաև անասնաբուծություն. մասնագետը` ոլորտում շարունակվող անկման մասին
Չկա կեր, չկա նաև անասնաբուծություն. մասնագետը` ոլորտում շարունակվող անկման մասին
Sputnik Արմենիա
Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը կարևորում է պետական ճիշտ քաղաքականության մշակումն ու իրականացումը` մատնանշելով կոնկրետ… 16.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-16T19:32+0400
2026-08-16T19:32+0400
2026-08-16T19:32+0400
անասնապահություն
գյուղատնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2209/13/22091301_0:0:1600:901_1920x0_80_0_0_f6c567614dbd6432d30ffd4ca4b26e2f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Անասնաբուծության ոլորտում վերջին տարիներին գրանցվող պերմանենտ անկումը Հայաստանում շարունակվելու է նաև ապագայում, եթե պետությունը չվերանայի ոլորտի նկատմամբ իր քաղաքականությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը` մեկնաբանելով պաշտոնական վիճակագրության միտումները։ Դրանց համաձայն` 2026թ․-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 468 000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի`2020 թ․-ի 579 256–ի փոխարեն։ Այսինքն` վերջին 6 տարում անասնագլխաքանակը պակասել է 111 256-ով։ Իսկ վերջին 10 տարում` 2016-26թթ–ին, անկումը կազմել է 240 000 գլուխ։ Մասնագետն առաջարկում է անասնաբուծության խնդիրը դիտարկել ոչ թե առանձին, այլ կերային մշակաբույսերի բուսաբուծության խնդիրների հետ միասին, քանի որ իր ձևակերպմամբ` եթե չկա կեր, չկա նաև անասնաբուծություն։ Ալեքսանյանի խոսքով, եթե 10 տարի առաջ ՀՀ–ում 85 000 հա կերային մշակաբույսերի տարածություններ կային, ապա այսօր դրանք կրճատվել են մինչև 50 000 հա։ Պատճառներից մեկն էլ 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդող իրադարձություններն են, որոնց հետևանքով շատ արոտավայրեր անհասանելի կամ վտանգավոր դարձան` հակառակորդի վերահսկողության տակ հայտնվելով։«10 տարի առաջ մեր երկրում շուրջ 600 000 տոննա հացահատիկ էր արտադրվում, հիմա` շուրջ 200 000 տոննա։ Սա ևս շղթայաբար հանգեցնում է նաև գյուղատնտեսության մյուս ճյուղերի, այդ թվում` անասնաբուծության անկման, քանի որ հացահատիկային կուլտուրան անասնակերի կարևոր բազան է»,– նկատում է Ալեքսանյանը` հավելելով, որ անասնակերի պահանջարկը լրացվում է դրսից ներկրվածով, ինչը բացասաբար է անդրադառնում տեղական արտադրության մսի գնի վրա։ Արդյունքում տեղական միսը դառնում է անմրցունակ ներկրված էժան մսի համեմատ։ Գյուղացու համար մեծ խնդիր է նաև միսը շուկա հասցնելը։ Պատճառը սպանդանոցային մորթի սերտիֆիկատի պարտադիր պահանջն է և անասուններին սպանդանոց հասցնելու երբեմն անհաղթահարելի դժվարությունը։ Դրա պատճառով, ըստ մեր զրուցակցի, գյուղացին գերադասում է տնային մորթ կատարել, միսն էլ կա՛մ սեփական կարիքների համար օգտագործել, կա՛մ իր բարեկամ–հարևաններին վաճառել։ Երբեմն էլ վերջնականապես որոշում է այդպիսով ավարտել իր անասնապահական գործունեությունը` ազատվելով թանկ պահվող ու խնդրահարույց անասուններից։«Որքանով որ ես առնչվում են գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների հետ, այդ խնդիրը կա։ Հենց սկզբից էլ, երբ ուրվագծվում էր սպանդանոցների ներդրման կառուցակարգը, ես այդ խնդիրը բարձրացել եմ` նշելով, որ դրանց քանակը, տեղադրությունը, գյուղական համայնքներից հեռավորությունը, հասանելիությունը, նաև գնային մատչելիությունը գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների համար լուրջ խնդիրներ են։ Մինչև այդ հարցերը չկարգավորեին, չէր կարելի գործընթացը կյանքի կոչել։ Դրա համար էլ գյուղացիական տնտեսություններն այսօր այսպիսի խնդիրների առաջ են կանգնում։ Շատ դեպքերում տնավարի կազմակերպում են մորթը, իրենք իրենց մեջ վաճառում`ավանդական, գյուղական տարբերակով։ Մինչդեռ էդ խնդիրը պետք է այլ ձևով լուծել»,– ասում է մասնագետը։Նրա դիտարկմամբ` պետությունն այսօր որևէ կերպ չի խթանում արտադրող– իրացնող կապը։ Իսկ մթերման գների նկատմամբ հսկողություն ընդհանրապես գոյություն չունի։Վարդան Ալեքսանյանն արձանագրում է նաև ոլորտում որակյալ կադրերի պակասի խնդիրը` այս հարցում ևս չանտեսելով պետական կարգավորման անհրաժեշտությունը։Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2025թ–ի հունվարի 1-ի դրությամբ 2024թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ–ում նվազել է գյուղատնտեսական գրեթե բոլոր կենդանատեսակների թիվը։ Ավելացել է միայն տնային թռչուններինը և ձիերինը։Անհատական գյուղացիական տնտեսություններում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 3.6 տոկոսով, կովերինը` 4.9–ով, խոզերինը` 1.8–ով, ոչխարներինը` 3.2–ով, այծերինը` 11.6–ով, տնային թռչուններինը` 7.4 տոկոսով։ Ձիերի գլխաքանակը 9.3 տոկոսով ավելացել է։Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 36.3 տոկոսով, կովերինը` 18.8–ով, տնային թռչուններինը` 12.8 տոկոսով։ Այծերի գլխաքանակը ավելացել է 4 անգամ` կազմելով ընդամենը 205 գլուխ։ Փոխարենը խոզերի գլխաքանակը նվազել է 4.4, ոչխարներինը` 10.6 տոկոսով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2209/13/22091301_189:0:1600:1058_1920x0_80_0_0_d7c48db67f4a7ced09cdb04f54cba44e.jpg.webp
անասնապահություն, գյուղատնտեսություն
անասնապահություն, գյուղատնտեսություն
Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը կարևորում է պետական ճիշտ քաղաքականության մշակումն ու իրականացումը` մատնանշելով կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը։
Դրանց համաձայն` 2026թ․-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 468 000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի`2020 թ․-ի 579 256–ի փոխարեն։ Այսինքն` վերջին 6 տարում անասնագլխաքանակը պակասել է 111 256-ով։ Իսկ վերջին 10 տարում` 2016-26թթ–ին, անկումը կազմել է 240 000 գլուխ։
«Տենդենցները, բնականաբար, շարունակվելու են նաև առաջիկա տարիներին։ Շարունակական անկումը դեգրադացնելու է ճյուղը, ճյուղային կառուցվածքը, արտադրող-իրացնող փոխհարաբերությունները, և դա, իհարկե, որևէ լավ բանի չի կարող հանգեցնել»,– նախազգուշացնում է Վարդան Ալեքսանյանը։
Մասնագետն առաջարկում է անասնաբուծության խնդիրը դիտարկել ոչ թե առանձին, այլ կերային մշակաբույսերի բուսաբուծության խնդիրների հետ միասին, քանի որ իր ձևակերպմամբ` եթե չկա կեր, չկա նաև անասնաբուծություն։
Ալեքսանյանի խոսքով, եթե 10 տարի առաջ ՀՀ–ում 85 000 հա կերային մշակաբույսերի տարածություններ կային, ապա այսօր դրանք կրճատվել են մինչև 50 000 հա։
Պատճառներից մեկն էլ 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդող իրադարձություններն են, որոնց հետևանքով շատ արոտավայրեր անհասանելի կամ վտանգավոր դարձան` հակառակորդի վերահսկողության տակ հայտնվելով։
«10 տարի առաջ մեր երկրում շուրջ 600 000 տոննա հացահատիկ էր արտադրվում, հիմա` շուրջ 200 000 տոննա։ Սա ևս շղթայաբար հանգեցնում է նաև գյուղատնտեսության մյուս ճյուղերի, այդ թվում` անասնաբուծության անկման, քանի որ հացահատիկային կուլտուրան անասնակերի կարևոր բազան է»,– նկատում է Ալեքսանյանը` հավելելով, որ անասնակերի պահանջարկը լրացվում է դրսից ներկրվածով, ինչը բացասաբար է անդրադառնում տեղական արտադրության մսի գնի վրա։ Արդյունքում տեղական միսը դառնում է անմրցունակ ներկրված էժան մսի համեմատ։
«Քանի որ մեր բնակչության մեկ քառորդը աղքատ է` պաշտոնական տվյալներով, և միջին խավը մեծ տոկոս է կազմում, սոցիալական այս շերտերը չեն կարող գնել բարձրորակ տեղական արտադրության միս, մսամթերք, կաթնամթերք բարձր գներով։ Հետևաբար, ներկրված արտադրանքն ավելի մրցունակ է դառնում։ Եվ շուկայի կարգավորման խնդիրը դարձյալ պետության դաշտում է։ Պետք է այնպիսի պետական կարգավորման լծակներ կիրառվեն, որ առաջին հերթին խթանվի տեղական արտադրությունը, միաժամանակ նաև որոշակիորեն կարգավորվի ներկրման շուկան»,– ասում է մասնագետը։
Գյուղացու համար մեծ խնդիր է նաև միսը շուկա հասցնելը։ Պատճառը սպանդանոցային մորթի սերտիֆիկատի պարտադիր պահանջն է և անասուններին սպանդանոց հասցնելու երբեմն անհաղթահարելի դժվարությունը։ Դրա պատճառով, ըստ մեր զրուցակցի, գյուղացին գերադասում է տնային մորթ կատարել, միսն էլ կա՛մ սեփական կարիքների համար օգտագործել, կա՛մ իր բարեկամ–հարևաններին վաճառել։ Երբեմն էլ վերջնականապես որոշում է այդպիսով ավարտել իր անասնապահական գործունեությունը` ազատվելով թանկ պահվող ու խնդրահարույց անասուններից։
«Որքանով որ ես առնչվում են գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների հետ, այդ խնդիրը կա։ Հենց սկզբից էլ, երբ ուրվագծվում էր սպանդանոցների ներդրման կառուցակարգը, ես այդ խնդիրը բարձրացել եմ` նշելով, որ դրանց քանակը, տեղադրությունը, գյուղական համայնքներից հեռավորությունը, հասանելիությունը, նաև գնային մատչելիությունը գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների համար լուրջ խնդիրներ են։ Մինչև այդ հարցերը չկարգավորեին, չէր կարելի գործընթացը կյանքի կոչել։ Դրա համար էլ գյուղացիական տնտեսություններն այսօր այսպիսի խնդիրների առաջ են կանգնում։ Շատ դեպքերում տնավարի կազմակերպում են մորթը, իրենք իրենց մեջ վաճառում`ավանդական, գյուղական տարբերակով։ Մինչդեռ էդ խնդիրը պետք է այլ ձևով լուծել»,– ասում է մասնագետը։
Նրա դիտարկմամբ` պետությունն այսօր որևէ կերպ չի խթանում արտադրող– իրացնող կապը։ Իսկ մթերման գների նկատմամբ հսկողություն ընդհանրապես գոյություն չունի։
«Կաթի մթերման սեզոնին մի քանի խոշոր խաղացողներ իրենք են շուկայում թելադրում մթերման գինը, և գյուղացին, արտադրողը այլ տարբերակ չի ունենում, քան 120-150 դրամով կաթ վաճառել, որը շատ ցածր գին է։ Այստեղ պետությունը պետք է խառնվի, պետք է գնային երաշխիքներ տա։ Հայաստանում երաշխիքային գների ինստիտուտ չկա»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Վարդան Ալեքսանյանն արձանագրում է նաև ոլորտում որակյալ կադրերի պակասի խնդիրը` այս հարցում ևս չանտեսելով պետական կարգավորման անհրաժեշտությունը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2025թ–ի հունվարի 1-ի դրությամբ 2024թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ–ում նվազել է գյուղատնտեսական գրեթե բոլոր կենդանատեսակների թիվը։ Ավելացել է միայն տնային թռչուններինը և ձիերինը։
Անհատական գյուղացիական տնտեսություններում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 3.6 տոկոսով, կովերինը` 4.9–ով, խոզերինը` 1.8–ով, ոչխարներինը` 3.2–ով, այծերինը` 11.6–ով, տնային թռչուններինը` 7.4 տոկոսով։ Ձիերի գլխաքանակը 9.3 տոկոսով ավելացել է։
Գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 36.3 տոկոսով, կովերինը` 18.8–ով, տնային թռչուններինը` 12.8 տոկոսով։ Այծերի գլխաքանակը ավելացել է 4 անգամ` կազմելով ընդամենը 205 գլուխ։
Փոխարենը խոզերի գլխաքանակը նվազել է 4.4, ոչխարներինը` 10.6 տոկոսով։