Լեհաստանում կրակը ոչնչացրել է երեք պատմական շինություն

Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը Լեհաստանի Սանոկ քաղաքում գտնվող Ժողովրդական շինարարության թանգարանի տարածքում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Onet-ը, կրակը ոչնչացրել է երեք պատմական շինություն, այդ թվում՝ վերջերս վերականգնված XVII դարի հռոմեական կաթոլիկ եկեղեցին, որը տեղափոխվել էր Բաչալ-Դոլնիից։

Կրակի դեմ մի քանի ժամ պայքարել են Սանոկի գավառից ավելի քան 120 հրշեջներ։ Նրանց հաջողվել է թույլ չտալ, որ բոցը տարածվի թանգարանի մյուս օբյեկտների վրա։

Հրդեհաշիջման ընթացքում տուժել է մեկ հրշեջ։

Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է։

 

Leave a comment