https://arm.sputniknews.ru/20260816/dimakavvorvats-andzy-gishernern-ahabekum-e-malishkaji-bnakichnerin-zlm-105827115.html
Դիմակավորված անձը գիշերներն ահաբեկում է Մալիշկայի բնակիչներին. ԶԼՄ
Դիմակավորված անձը գիշերներն ահաբեկում է Մալիշկայի բնակիչներին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան խնդրի վերաբերյալ փորձեց ճշտումներ կատարել Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանից, սակայն վերջինս արձակուրդում էր և խնդրին տեղյակ… 16.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-16T18:01+0400
2026-08-16T18:01+0400
2026-08-16T18:01+0400
մալիշկա
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/10/105826851_0:0:1280:720_1920x0_80_0_0_46ef5a89ad00a14c1ea6bc48c0cc14f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 10 օր է՝ անհայտ անձը գիշերով ահաբեկում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի բնակիչներին, նրանց տների ուղղությամբ քարեր նետելով և վնասելով գույքը։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։ Բնակիչների խոսքով` դիմակավորված անձը շատ արագ է տեղաշարժվում և, մինչ իրենք կամ իրավապահները կհասցնեն մոտենալ, կարողանում է հեռանալ։ Բնակիչները դիմել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, սակայն այս պահի դրությամբ անհայտ անձին հայտնաբերել դեռևս չի հաջողվել։Գյուղի երիտասարդները վերջին օրերին իրենց ուժերով փորձում են հայտնաբերել անհայտ անձին և կանխել նրա գործողությունները։ Sputnik Արմենիան խնդրի վերաբերյալ փորձեց ճշտումներ կատարել Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանից։ Նազարյանը սակայն խնդրին տեղյակ չէր։«Ես արձակուրդի մեջ են, բացակայում եմ գյուղից, 100 %-անոց ոչ մի բան չեմ կարող ասել, չգիտեմ՝ ոստիկանություն դիմել են, չեն դիմել։ Մի շաբաթից նոր տեղում կլինեմ»,–ասաց Նազարյանը։ՀՀ ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են և աշխատանքներ են իրականացնում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ։
մալիշկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/10/105826851_161:0:1121:720_1920x0_80_0_0_a1020012cffae3d963591dd6ac59a997.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մալիշկա, ներքին գործերի նախարարություն (նգն)
մալիշկա, ներքին գործերի նախարարություն (նգն)
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան խնդրի վերաբերյալ փորձեց ճշտումներ կատարել Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանից, սակայն վերջինս արձակուրդում էր և խնդրին տեղյակ չէր։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 10 օր է՝ անհայտ անձը գիշերով ահաբեկում է Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի բնակիչներին, նրանց տների ուղղությամբ քարեր նետելով և վնասելով գույքը։ Այս մասին գրում է
shamshyan.com–ը։
«Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին`00։00-ից հետո, գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում»,–գրում է կայքը։
Բնակիչների խոսքով` դիմակավորված անձը շատ արագ է տեղաշարժվում և, մինչ իրենք կամ իրավապահները կհասցնեն մոտենալ, կարողանում է հեռանալ։ Բնակիչները դիմել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, սակայն այս պահի դրությամբ անհայտ անձին հայտնաբերել դեռևս չի հաջողվել։
Գյուղի երիտասարդները վերջին օրերին իրենց ուժերով փորձում են հայտնաբերել անհայտ անձին և կանխել նրա գործողությունները։
Sputnik Արմենիան խնդրի վերաբերյալ փորձեց ճշտումներ կատարել Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանից։ Նազարյանը սակայն խնդրին տեղյակ չէր։
«Ես արձակուրդի մեջ են, բացակայում եմ գյուղից, 100 %-անոց ոչ մի բան չեմ կարող ասել, չգիտեմ՝ ոստիկանություն դիմել են, չեն դիմել։ Մի շաբաթից նոր տեղում կլինեմ»,–ասաց Նազարյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են և աշխատանքներ են իրականացնում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ։