Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Ելնում ենք նրանից, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում»,-ասել է Մասադիկովը։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը РИА Новости-ին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկելու հարցը, հավանաբար, կքննարկվի երկրների ղեկավարների կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում, որը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 11-ին։