Կիևը սկսել է բրիտանական դրոններ օգտագործել ՌԴ-ի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար

https://arm.sputniknews.ru/20260816/kievy-sksel-e-britanakan-drvonner-ogtagvortsel-rd-i-taratsqi-khvorqum-harvatsner-hascnelu-hamar-105822506.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105650049_0:0:1280:960_1920x0_80_0_0_0feaa83ccfd46d4abdccd4f05208c50b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, պատերազմ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), մեծ բրիտանիա, դրոն

ռուսաստան, պատերազմ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), մեծ բրիտանիա, դրոն

Բաժանորդագրվել

Աղբյուրների տվյալներով՝ բրիտանական դրոնները վերջին կես տարվա ընթացքում օգտագործվել են Ռուսաստանի տարածքի խորքում հարձակումների համար։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ուկրաինան սկսել է բրիտանական արտադրության դրոններ օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար։ Այս մասին գրում է Times թերթը՝ հղում անելով Ուկրաինայի ԶՈւ աղբյուրներին։

«Բրիտանական դրոններն առաջին անգամ օգտագործվել են Ռուսաստանի հիմնական տարածքում հարվածներ հասցնելու համար։ Երկու բրիտանական ընկերությունների կողմից ստեղծված ԱԹՍ-ները մատակարարվել են Ուկրաինային, որն օգտագործում է դրանք հեռահար հարվածներ իրականացնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուկրաինայի ԶՈՒ-ից պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ բրիտանական դրոնները վերջին կես տարվա ընթացքում օգտագործվել են Ռուսաստանի տարածքի խորքում հարձակումների համար, մասնավորապես՝ նավթավերամշակման գործարանների դեմ։ Դրանց թվում է BAE Systems-ի դուստր ընկերության Nyan ԱԹՍ-ն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի պատասխան հարվածները Ուկրաինայի տարածքի խորքում շատ ավելի հզոր են և լուրջ վնաս են պատճառում։

Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինության մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ուկրաինայի համար սպառազինություն պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար կդառնա օրինական թիրախ։

Leave a comment