Էմին Օհանյանը դարձել է շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր

Բաժանորդագրվել

Առաջնությունն անցկացվում էր Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում օգոստոսի 6-15-ը:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Էմինը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը։

Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունն անցկացվում էր Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում օգոստոսի 6-15-ը:

Leave a comment