ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Հանրային հեռուստաընկերության Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ուղեկցությամբ շրջել են Գորիսով և մասնակցել տեղական արտադրանքի տոնավաճառին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գորիսի ու Սյունիքի մարզի տեսարժան վայրերը:
Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երեկոյան սպասվում է սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի մեծ մենահամերգը, որով էլ եզրափակվելու է «Ֆեստիվառի» գորիսյան երեկոն։
Դիտումների քանակ2