GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս Երևանում համերգ ունեցավ Guthrie Govan Trio-ն: Խմբի կազմում են բրիտանացի աշխարհահռչակ կիթառահար-վիրտուոզ Գեթրի Գովանը, հունգարացի թմբկահար Գերգո Բորլայը և ռուսաստաբնակ հայտնի բաս-կիթառահար, հայազգի Անտոն Դավիդյանցը: Համերգային շրջագայության ընթացքում խումբը եղել է Ալմաթիում, Բիշքեկում, Տաշքենդում, Աստանայում, Բաթումում, Թբիլիսիում, և, ի վերջո, տուրը եզրափակվել է Երևանում:

«Տպավորությունները համերգից մաքսիմալ դրական են: Ամենահաջող համերգները ստացվեցին հենց Թբիլիսիում և Երևանում: Դահլիճի արձագանքն այնքան բուռն էր․․․Դա անհավանական հաճելի էր, այն, թե ինչպես մեզ ընդունեցին: Գեթրի Գովանի հետ նվագելն, անխոս, երաժշտական տոն է, մեծ պատիվ ու երջանկություն: Նա, միանշանակ, այս պահին մոլորակի լավագույն երաժիշտներից է»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է Անտոն Դավիդյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան

Leave a comment