Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին


ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում նոր տեսաուղերձով բարձրաձայնում է ընտանեկան բռնության խնդրի և հասարակությունում բռնության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտության մասին։


 


Հրապարակված կարճ տեսանյութը թեմայի շուրջ նախատեսվող ավելի լայն հաղորդակցական նախաձեռնության դեռ միայն առաջին հոլովակն է։ Առաջիկայում նույն թեմայով կհրապարակվի նաև տեսանյութերի շարք:


 


Տեսաշարի նպատակն է ոչ միայն խնդրի մասին խոսելը, այլև դրա շուրջ ավելի լայն հանրային և մասնագիտական քննարկում ձևավորելը՝ նպաստելով բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը և ընտանեկան բռնության քրեականացմանը։


 


Նախաձեռնության հիմնական ուղերձն է՝ բռնությունը չի կարող լինել սիրո, ընտանիքի կամ ուժի դրսևորում, և այն չպետք է ընդունվի կամ արդարացվի որևէ հանգամանքով։


 


Իսկ երկարաժամկետ նպատակը ընտանեկան բռնությունը առանձին հանցակազմով քրեականացնելու հարցը հանրային և մասնագիտական օրակարգ բերելն է: 


 


Սա միայն սկիզբն է։ Թեմայի շուրջ ավելին՝ շուտով։


 


Դիտումների քանակ37

Leave a comment