Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված


Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է խնդրել Միացյալ Նահանգներից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված։


Հարցին, որ վերջերս տեղեկություններ են շրջանառվում, թե Ուկրաինան կարող է Թուրքիայում գտնվող ամերիկյան արտադրության զենքի մեծ խմբաքանակ ստանալ, այդ թվում՝ հարձակողական, գերատեսչության խոսնակը պատասխանել է՝ դեռ տեղյակ չեն՝ ով է նման նախաձեռնության հեղինակը, և երբ կարող են իրականացվել մատակարարումները:


Մարիա Զախարովան նշել է, որ դա կարող է երկարաձգել պատերազմը:


«Մտահոգիչ է, որ այս ամենին ներգրավված են այն երկրները, որոնք ցանկանում են առանձնահատուկ դեր խաղալ ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման գործում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:


Զախարովան նախազգուշացրել է՝ նման հնարավոր քայլը որևէ կերպ չի ազդի ռազմական գործողությունների վրա, սակայն վնաս կհասցնի Վաշինգտոնի և Անկարայի հետ Մոսկվայի երկկողմ հարաբերություններին։

Դիտումների քանակ4

Leave a comment