«Դեռ ուշ չէ»․ Մոսկվան պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ–ից և Թուրքիայից

https://arm.sputniknews.ru/20260815/der-ush-che-mvoskvan-parzabanumner-e-pahanjel-amnic-ev-turqiajic-105813021.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103626990_0:0:824:618_1920x0_80_0_0_1c720bb8a7a7ee01680fd2380cce1a35.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, թուրքիա, ամն, ուկրաինա, զենք, մարիա զախարովա

ռուսաստան, թուրքիա, ամն, ուկրաինա, զենք, մարիա զախարովա

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում հնարավոր գործարքի շուրջ տեղեկատվության հակասականության վրա։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի զինանոցներից ամերիկյան սպառազինության խոշոր խմբաքանակի հնարավոր փոխանցումը Ուկրաինային լուրջ վնաս կհասցնի թե՛ Անկարա–Մոսկվա, թե՛ Վաշինգտոն–Մոսկվա հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մատակարարումների ծրագրերի մասին ի հայտ եկած տեղեկությունը։

Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից, քանի որ հնարավոր գործարքի հանգամանքները դեռևս պարզ չեն։

«Նման մատակարարումների բազմատեսակ վնասներն անխուսափելի են։ Խոսքը միայն զոհերի և ավերածությունների մասին չէ, որոնք ձգտում են ընդլայնել Կիևի իշխանությունները, այլ նաև Վաշինգտոնի և Անկարայի հետ մեր երկկողմ հարաբերություններին հասցվող լուրջ վնասի մասին»,-հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ հնարավոր մատակարարումների մասին տեղեկությունն առկա է ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած փաստաթղթերում։ Խոսքը ամերիկյան արտադրության սպառազինության մասին է, որը Թուրքիայի տրամադրության տակ է և կարող է վերարտահանվել Ուկրաինա։

Ենթադրյալ փաթեթի մեջ մտնում են 12 ՀԿՌՀ կայանք, դրանց համար նախատեսված ավելի քան 2.5 հազար կասետային ռազմամթերք, 203 մմ տրամաչափի 47 հազար կասետային հրետանային արկ և 70 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ։

Մոսկվայում ուշադրություն են հրավիրում նաև հնարավոր գործարքի շուրջ տեղեկատվության հակասականության վրա։ Զախարովայի խոսքով՝ առայժմ հստակ չէ, թե ով է հանդես եկել վերարտահանման նախաձեռնությամբ, ինչ պայմաններով այն կարող է իրականանալ, և երբ է նախատեսվում սպառազինությունը փոխանցել Ուկրաինային։

Ռուսական կողմը հատուկ բողոքներ է ներկայացրել Անկարային։ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը աջակցելու ձգտման մասին և, Զախարովայի խոսքով, հավաստիացրել է Մոսկվային, որ խուսափում է Կիևին մահաբեր սպառազինություն մատակարարելուց։

«Խաղաղարար հռետորաբանություն օգտագործելու և զուգահեռաբար ուկրաինացի նացիստներին զենք մատակարարելու փորձերը անխուսափելիորեն խաթարում են փոխադարձ վստահությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մոսկվայում նաև մատնանշել են հնարավոր մատակարարումների և ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում ԱՄՆ-ի ու Թուրքիայի հայտարարած դերի միջև հակասությունը։ Զախարովան հարց է բարձրացրել, թե ինչով են առաջնորդվել Վաշինգտոնն ու Անկարան՝ որոշելով բացել հերթական Պանդորայի արկղը։

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Ուկրաինային լրացուցիչ սպառազինության փոխանցումը չի կարող էապես փոխել մարտական գործողությունների ընթացքը, սակայն կարող է հանգեցնել նոր զոհերի և բարդացնել Ռուսաստանի հարաբերությունները այդ երկու երկրների հետ։

Զախարովան Վաշինգտոնին և Անկարային կոչ է արել վերանայել հնարավոր ծրագրերը՝ ընդգծելով, որ դեռ ուշ չէ իրավիճակը սթափ գնահատելու համար։

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական պարզաբանումներ է սպասում ամերիկյան և թուրքական կողմերից՝ սպառազինությունների հնարավոր վերաարտահանման մասին տեղեկատվության վերաբերյալ։

Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններին

Leave a comment