Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են

Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի կողմից 2026 թվականի օգոստոսի 14-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը  որոշել է 2026 թվականի օգոստոսի 14-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները համարել դադարած:

Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Leave a comment