Քաղաքականություն
15.08.2026 | 15:40
Ընտրվել եմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ՝ չորս տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
«Մարմնի անդամների առաքելությունն է նաև հետևել համապատասխան զարգացումներին, նպաստել ԺՄԻԳ-ի աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդատվությանը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, ներգրավվել վերապատրաստումների, քննարկումների, վերլուծական աշխատանքների և գրասենյակի կողմից իրականացվող օրենսդրական ուսումնասիրությունների մասնագիտական գնահատման գործընթացներում»,-նշել է նա։