Թուրքիայում ներկայացրել են ամբողջությամբ ԱԲ–ի օգնությամբ նկարահանված առաջին սերիալը

Բաժանորդագրվել

Սերիալը ներկայացվել է «Amazon Prime»–ի հարթակում:

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում ներկայացրել են ամբողջությամբ արհեստական բանականության օգնությամբ նկարահանված առաջին սերիալը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

15–րոպեանոց 2 դրվագից բաղկացած «Surlar» («Բերդի պարիսպներ») սերիալը ներկայացվել է «Amazon Prime» հարթակում:

Քվազիպատմական սերիալում, որի գործողությունները զարգանում են ժամանակակից Իրանի տարածքում գտնվող Ալամուտ ամրոցում, թվայանացվել են իրական դերասանների արտաքինը, ձայներն ու շարժումները։

«Ay Yapım» ընկերության հայտարարության համաձայն` սերիալի համար օգտագործվել են այնպիսի չատ-բոտեր, ինչպիսիք են ChatGPT-ն (օպերատիվ բարելավման և ստեղծագործական կատարելագործման համար), MidJourney-ը (տեսողական հետազոտության և ոգեշնչման համար), ինչպես նաև Runway, Google Nano Banana, Veo, Kling, ComfyUI և Topaz:

Ալամուտ ամրոցի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է «Assassin’ s Creed Mirage» համակարգչային հայտնի խաղի շնորհիվ։

Leave a comment