ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար

Քաղաքականություն

15.08.2026 | 12:13

ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տալաթբեկ Մասադիկովը։

«Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն, արժանի ներդրում է ունեցել հավաքական ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից»,- ասել է Մասադիկովը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները բազմիցս պատրաստակամություն են հայտնել Երևանի հետ քննարկելու Հայաստանի լիարժեք մասնակցությունը կազմակերպության համատեղ աշխատանքին վերականգնելուն վերաբերող բոլոր հարցերը։

Հայաստանը 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ Ավելի վաղ ՌԴ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում՝ Վիկտոր Վասիլևը, РИА Новости-ին հայտնել էր, որ Հայաստանի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որի ընթացքում, հավանաբար, կքննարկվի նաև Հայաստանի ձայնի իրավունքի հարցը։

Leave a comment