Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 39-րդ ռակետ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում մեկնարկած «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանի արգելքը:
30-ամյա թենիսիստը մրցել է աշխարհի 96-րդ ռակետ, ամերիկացի Ալեքսանդր Կովաչևիչի հետ ու պարտվել երեք սեթում՝ 7:5, 3:6, 6:7 (2:7): Մրցախաղը տևել է 2 ժամ 21 րոպե:
Ալեքսանդր Կովաչևիչի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրանդոն Նակաշիման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարեն Խաչանովը պարտվել էր նաև Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված АТР-1000 ու մեքսիկական Լոս-Կաբոսում կայացած ATP-250 մրցաշարերի մեկնարկում: