ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ավելի քան 500 տոննա հացահատիկ

Բաժանորդագրվել

Անցյալ տարվա աշնանից այս ճանապարհով մեր երկիր է հասել ավելի քան 42 հազար տոննա ռուսական հացահատիկ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի տարածքով ռուսական հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ադրբեջանական Բալաջարի կայարանից ճանապարհվել է գնացքի 8 վագոն, որոնք տեղափոխում են ընդհանուր 560 տոննա ցորեն։

Այս նույն ճանապարհով ռուսական ցորեն էր ուղարկվել նաև օգոստոսի 6-ին և 13-ին։

Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանվել ընդհանուր առմամբ 42 հազար տոննա ռուսական հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 414 տոննա անտրացիտ ածուխ, 133 տոննա ալյումին և 67 տոննա փայտանյութ։

Leave a comment