8–ամյա Մոնթեն և Սյունեն՝ Արարատի գագաթին, հայ շախմատիստները՝ առաջատարների շարքում, Սպերցյանի առաջին գոլը, շաբաթվա լավ լուրերը

Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (օգոստոսի 10-14–ը) լավ լուրերի ընտրանին


ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (օգոստոսի 10-14–ը) լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․


Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։


Լույս աշխարհ է եկել դերասան Կարո Հովհհաննիսյանի ու կնոջ՝ Սիրանուշ Երիկյանի առաջնեկը։


Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում։


8–ամյա Մոնթեն և Սյունեն նվաճել են Արարատի գագաթը։


Հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը հուլիսին ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբից տեղափոխվել է սաուդյան «Ալ-Ահլի», հաղթական գոլ է խփել «Ալ-Ահլիի» կազմում իր դեբյուտային խաղում։


Leave a comment