«Քանաքեռցի Տույի» սպանության գործով 4 անձ մեղավոր է ճանաչվել, 1-ը՝ արդարացվել․ «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20260815/qanaqerci-tuji-spanutjan-gvortsvov-4-andz-meghavvor-e-tshanachvel-1-y-ardaracvel-hraparak-105799303.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0b/35222694_200:0:1400:900_1920x0_80_0_0_6e9069737d5be9d82b3b91069faa2fe7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սպանություն, քանաքեռցի տույ, դատարան

հայաստան, սպանություն, քանաքեռցի տույ, դատարան

Բաժանորդագրվել

Գործով մեղադրյալի կարգավիճակ ուներ նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, որը նույնպես սպանվել էր փոխհրաձգության ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Քանաքեռցի Տույի» սպանության աղմկահարույց գործով 4 անձ մեղավոր է ճանաչվել, 1-ն արդարացվել է։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Թերթի տեղեկություններով՝ օգոստոսի 10-ին քրեական դատարանը, Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես Սիմոնյանների և Արսեն Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացրել, իսկ Հակոբ Սիմոնյանի նկատմամբ՝ արդարացման։

Այս փուլում դատարանը պետք է որոշի մեղավոր ճանաչված անձանց պատժաչափերը։

Հիշեցնենք, որ գործը դատարանում քննվում էր ավելի քան 4 տարի։ Աղմկահարույց փոխհրաձգությունը, որի հետևանքով 4 մարդ էր սպանվել, տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։ Ըստ գործի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների՝ միմյանց վրա կրակել էին մի խումբ քրեական հեղինակություններ։ Փոխհրաձգության հետևանքով սպանվել էին Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, նրա մտերիմներ Արայիկ Խաչատրյանն ու Արթուր Բորյանը, ինչպես նաև Սիմոնյանների հայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը (հայտնի էր որպես Տյուշ), որը նույնպես դատարանի վերդիկտով մեղավոր է ճանաչվել։

Գործով մեղադրյալի կարգավիճակում էին Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես և Հակոբ Սիմոնյանները, ինչպես նաև նրանց մտերիմ Արսեն Ալեքսանյանը։

Արտուշ Սիմոնյանի դեպքում իրավահաջորդները չէին ցանկացել, որ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, ցանկացել էին, որ դատաքննությունը շարունակվի, և դատարանը նրա վերաբերյալ արդարացման վճիռ կայացնի, սակայն ի վերջո մեղադրական վերդիկտ է կայացվել։

Leave a comment