Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհեր կան – 15.08.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Երկրի մի քանի շրջաններում արձանագրվել են նաև ցունամիի ալիքներ։

Վաղ առավոտյան Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, այս պահի տվյալներով` 20 մարդ է մահացել։

Տեղական իշխանությունները շարունակում են տեղեկություններ հավաքել աղետի հետևանքով տուժածների մասին։

Ցնցումներ են զգացվել Արևելյան Նուսա Տենգարա, Արևմտյան Նուսա Տենգարա նահանգներում և Հարավային Սուլավեսիի որոշ շրջաններում։ Երկրի մի քանի շրջաններում արձանագրվել են նաև ցունամիի` մոտ 1 մետր բարձրությամբ ալիքներ։

Նշվում է, որ առաջին երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 04:58-ին, դրան հաջորդել են հետցնցումները։

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 285-ի

Leave a comment