Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը
18։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Յուվայի» կամրջի վրա բախվել են «Rox» և «ՎԱԶ 2121» մակնիշների ավտոմեքենաները։
Կամրջի երկաթե ճաղավանդակը կոտրվել է, բարեբախտաբար, «ՎԱԶ 2121»-ը 10 մետր բարձրությունից վայր չի ընկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժած կա, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։