ԱՄՆ պետական պարտքը հուլիսի սկզբից աճել է ավելի քան 500 մլրդ դոլարով

Բաժանորդագրվել

Օգոստոսի կեսի դրությամբ պարտքը կազմում է 39,913 տրիլիոն դոլար։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի համախառն պետական պարտքը հուլիսի 1-ից ավելացել է ավելի քան 500 մլրդ դոլարով՝ ընդհուպ մոտենալով 40 տրիլիոն դոլարի ռեկորդային նշագծին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները։

Ըստ գերատեսչության ամենօրյա հաշվետվության, հուլիսի սկզբին պետական պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 39,389 տրիլիոն դոլար, իսկ օգոստոսի կեսի դրությամբ ցուցանիշը հասել է 39,913 տրիլիոն դոլարի: Այսպիսով, մեկուկես ամսից էլ քիչ ժամանակահատվածում զուտ աճը կազմել է 524,22 միլիարդ դոլար։

Ընդ որում, միայն 2026 ֆինանսական տարվա առաջին 10 ամիսներին (ԱՄՆ-ում այն սկսվում է հոկտեմբերի 1-ից) ամերիկյան կառավարությունը պետական պարտքի տոկոսների սպասարկման և վճարման համար հատկացրել է ռեկորդային 963 մլրդ դոլար:

Leave a comment