ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ազգային անվտանգության հուշագիր, որը նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում: Ընտրված մասնավոր ընկերությունները կկարողանան ոչ միայն պաշտպանել հաճախորդներին հարձակումներից, այլև իրականացնել հարձակողական գործողություններ (կիբեռհարձակումներ) կառավարության հանձնարարությամբ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:


Այն ընդլայնում է դաշնային իրավապահ մարմինների հնարավորությունները միջազգային կիբեռհանցագործությունների դեմ պայքարում: Այժմ նրանք կարող են պաշտոնապես օգտագործել կիբեռգործիքներ ԱՄՆ քաղաքացիների, ընկերությունների և ենթակառուցվածքների վրա հարձակվող օտարերկրյա հանցավոր խմբերի դեմ:


Նոր միջոցառումը հիմնականում ուղղված է ինտերնետային խարդախ ցանցերի, ֆիշինգային արշավների կազմակերպիչների, անձնական տվյալների գողության սխեմաների և թվային շորթման դեմ: ԱՄՆ իշխանությունները մտադիր են ոչ միայն հետաքննել նման հանցագործությունները, այլև խափանել հարձակվողների օգտագործած ենթակառուցվածքները, հաղորդակցությունները և ֆինանսական մեխանիզմները:


Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջին անգամ նախատեսում է այդ գործընթացում ներգրավել վստահելի մասնավոր ընկերությունների:


Այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե մասնավոր ընկերություններին թույլատրվելու է ինքնուրույն կոտրել ցանկացած հաքերի: Նոր համակարգը պահանջելու է կառավարության խիստ վերահսկողություն նման գործողությունների նկատմամբ:

Leave a comment